211652_close_icon
views-count1543 դիտում article-date 17:12 14-05-2026

Կոտայքի մարզի Նոր Գեղի-Եղվարդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհին եղած փոսերը, որոնք քանի ամիս է չեն ասֆալտապատվել, վարորդների համար դարձել են պատուհաս. ամեն օր ավտոմեքենաների անվահեծաններ ու թափարգելներ են կոտրվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի - Եղվարդ ավտոճանապարհի տարբեր հատվածներում ճանապարհաշինարարների փնթի աշխատանքի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, հիմնականում երբ մութն ընկնում է։

Այսօր՝ մայիսի 14-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհաշինարարները կատարել են աշխատանքներ, այն է խոտանված ասֆալտը հեռացրել են, իսկ հետո որ պետք է իրականացնեն փոսալցում, ոչինչ չեն արել, ինչն էլ ավտովթարների պատճառ է դարձել։

Միայն երեկ՝ մայիսի 13-ին, 7 ավտոմեքենաների վարորդների կոտրել էին իրենց ավտոմեքենաների անվահեծանները, թափարգելները, 3 ավտոմեքենաների անիվներ էլ պայթել էին։

Թե ով պետք է փոխհատուցի վարորդներին պատճառված վնասը, դա էլ է օդից կախված գլուխկոտրուկ, բայց որ օր առաջ պետք է կատարվեն փոսալցման աշխատանքներ, դա առաջին հերթին բխում է հենց ճանապարհաշինարարների շահերից, իսկ դա պետք է արվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր