Օլիվեր Սթոունը «Մայդան»-ի մասին ֆիլմ կնկարահանի
Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը փաստավավերագրական ֆիլմ կնկարահանի՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ «Մայդան»-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Այդ նպատակով ռեժիսորը 4 ժամ զրուցել է Յանուկովիչի եւ պաշտոնական Մոսկվայի հետ:
Ֆիլմում կներկայացվեն ականատեսների, այդ թվում՝ Յանուկովիչի վկայություններն այն մասին, որ Կիեւի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների եւ սպանությունների մեջ կարող են ներգրավված լինել Հարավի հատուկ ծառայությունները: