Շանհայում ամանորյա տոնակատարության ժամանակ 35 մարդ է մահացել
Չինաստանի Շանհայ քաղաքում ամանորյա տոնակատարության ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 35 մարդ մահացել է, իսկ 42-ը ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոցներ:
Իրավապահ մարմինները հետաքննում են կատարվածքի հանգամանքները: