Հնդկաստանում 500 զուգարան է կառուցվել
Նախորդ տարվա հոկտեմբերից Հնդկաստանի մայրաքաղաքի տներում ավելի քան 500 զուգարան է կառուցվել՝ «Ընկերությունները՝ հանուն մաքրության» ծրագրի շրջանակում:
Սակայն մասնագետները նշում են, որ շատ բնակիչներ շարունակում են իրենց կարիքները հոգալ դրսում՝ համարելով, որ տանը դա անել անթույլատրելի է:
Այդ պատճառով էլ ծրագրի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպումներ են կազմակերպում՝ զուգարանները նպատակային օգտագործելու մասին իրազեկելու նպատակով: