Մալայզիական ինքնաթիռի որոնողական աշխատանքները վերսկսվել են
Մալայզիական AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքները Ճավայի ծովում վերսկսվել են:
Նախորդ կիրակի անհետացած Airbus A320-ի մնացորդների որոնումը դժվարանում է եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով: Ներկա պահին հաստատված է, որ գտնվել են ուղեւորներից 7-ի մարմինները:
Որոնողական աշխատանքներում ներգրավված են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը: Հիշեցնենք, որ ինքնաթիռում 162 ուղեւոր է եղել: