Չեչնիայում ահաբեկչական բանդայի պարագլուխ է ոչնչացվել. Ռամզան Քադիրով
Չեչնիայի հանրապետությունում հատուկ գործողության ժամանակ ահաբեկչական խմբավորման ղեկավար է ոչնչացվել: Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, որը անձամբ ղեկավարել է հատուկ գործողությունը:
«Նաուրսկի շրջանում սպանվել է հայտնի ահաբեկչական բանդայի պարագլուխը՝ Մուսա Զավգաեւը եւ նրա օգնականը»,-ասել է Քադիրովը: