Մոսկվայում 200 հազար դոլար արժողությամբ G-wagen են գողացել
Մոսկվայի Շաբալովկա փողոցում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիից գողացել են Mercedes Benz G63 AMG մակնիշի ավտոմեքենա, որի գինն ավելի քան 14 միլիոն ռուբլի է ( մոտ 200 հազար դոլար):
Ավտոմեքենայի 44-ամյա սեփականատերը «Ֆամո մոթորս» տեխնիկական սպասարկման կենտրոնի փոխտնօրենն է: Երբ նա վերադարձել է կայանատեղի, տրանսպորտային միջոցը կայանված տեղում չի հայտնաբերել:
Գողությունը Մոսկվայում ամենախոշորն է վերջին երկու տարում: Հիմնականում գողացել են Mazda 3, Ford Focus եւ Lada Priora մակնիշի ավտոմեքենաներ: