ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել իսլամիստների դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը Սիրիայում եւ Իրաքում հերթական` 18 ավիահարվածներն են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Ավիահարվածներից հինգը հասցվել են Քոբաննի շրջակայքում տեղակայված դիրքերին: Պենտագոնի տվյալներով՝ 4 ամիս տեւած կատաղի մարտերի ընթացքում գրեթե բոլոր ահաբեկիչները լքել են Քոբանին:
ԱՄՆ-ի տվյալներով՝ ավիահարվածների հետեւանքով արդեն 6 հազար զինյալ է ոչնչացվել, այդ թվում՝ «Իսլամական պետության» առաջնորդների կեսը: Խմբավորման անդամների թիվն այս պահին 9-18 հազար է: