211652_close_icon
views-count1420 դիտում article-date 19:15 02-02-2015

Մոսկվայում գողացել են Պուշկինի հուշարձանը

Մոսկվայում անհայտ անձինք գողացել են «Նարոդնոյե Օպոլչենիե» փողոցում գտնվող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը: Այն տեղադրվել էր 1974 թվականին՝ №32 տան դիմաց՝ պոետի 175-ամյակի առթիվ: Կիսանդրին պատրաստված է բրոնզից: Ամենայն հավանականությամբ, գողերը մտադիր են գումար աշխատել՝ հուշարձանը վաճառելով որպես մետաղյա թափոն: Կիսանդրին ծանր է, ուստի այն հնարավոր է եղել տանել տեխնիկայի օգնությամբ: Ոստիկանությունը որոնում է չարագործներին:

Նմանատիպ նյութեր