211652_close_icon
views-count1492 դիտում article-date 20:13 02-02-2015

Դամասկոսում ավտոբուս է պայթել

Սիրիայի պետական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Դամասկոսի կենտրոնում մի ավտոբուսի մեջ ռումբ է պայթել: Հեռուստաընկերություններից մեկի տվյալներով՝ առնվազն 5 մարդ է մահացել: Մեկ այլ տվյալներով՝ զոհվածների թիվը 10 է: Պայթյունը տեղի է ունեցել Սուկ ալ-Համադիե թաղամասում, որն արդեն 4 տարի ընթացող սիրիական կոնֆլիկտից գրեթե չի տուժել:

Նմանատիպ նյութեր