Նովոսիբիրսկում նորածնին թողել են շենքի շքամուտքում
ՌԴ Նովոսիբիրկսի շրջանի Չերեպանովո քաղաքում լքված նորածին է հայտնաբերվել:
Շենքերից մեկի շքամուտքում փոքրիկին գտել են բնակիչները: Նրանք պատմել են, որ երեխան փաթաթված է եղել հին ծածկոցով, իսկ հագին 3 տարեկան երեխայի շորեր են եղել:
Երեխան 5-7 օրական է, 45 սանտիմետր հասակով: Փոքրիկին տեղափոխել են մանկատուն: Ոստիկանությունը փնտրում է նրա մորը: