Երևանում իրար են բախվել տաքսիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ փետրվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Արամ Արամյանի վարած Samand մակնիշի 34 UA 520 համարանիշի և Opel մակնիշի 29 LU 969 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Տիգրան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի