Նեպալում որսագողության դեմ պայքարի գագաթնաժողով է լինելու
Ասիայի 13 երկրների ներկայացուցիչներն արդեն ժամանել են Նեպալ՝ մասնակցելու որսագողության դեմ պայքարին նվիրված համաժողովին:
Կենդանիների որոշ տեսակներ՝ վագրեը, փղերը, ընձառյուծները, մի շարք շրջաններում գտնվում են ոչնչացման եզրին՝ որսագողության ակտիվացման պատճառով:
Ի դեպ՝ վերջերս Հնդկաստանի իշանությունները հայտնել էին, որ 2010թ-ից վագրերի գլխաքանակն ավելացել է: Մասնագետները նշել են, որ դա որսագողության դեմ պայքարի արդյունքն է:
Նշենք, որ փղոսկրերը մինչ օրս մեծ պահանջարկ ունեն Արևելյան Ասիայի երկրներում: