Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում մեկմեկու մահացու հրազենային վնասվածքներ են հասցրել ադրբեջանցին ու վրացին
Սանկտ Պետերբուրգի «Գուրման» սրճարանում հակակրանքի հողի վրա տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է փոխհրաձգությամբ:
Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, իրար են գնդակահարել ծնունդով ադրբեջանցին ու վրացին: Ադրբեջանցին, ով նաև նշված սրճարանի տնօրենն էր, ստացած վնասվածքներից հիվանդանոցում է մահացել, իսկ վրացին՝ տեղում:
Իրավապահները քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում՝ փոխհրաձգության մասնակիցների ինքնությունը ճշտելու և միջադեպի հանգամանքները պարզելու համար: