Լիբերիայում կփորձարկվի «Էբոլա»-ի դեմ պատվաստանյութը
Այսօրվանից հյուսիսային Աֆրիկայում գտնվող Լիբերիայում առաջին անգամ մեծ մասշտաբներով կփորձարկվի «Էբոլա»-ի դեմ պատվաստանյութը: Դրանք տարվել են Լիբերիա խիստ գաղտնի պայմաններում:
Սպասվում է, որ GSK и Merck ընկերության պատվաստանյութերի փորձարկմանը կմասնակցի մոտ 30.000 կամավոր:
Անցյալ տարվա ընթացքում «Էբոլա» համաճարակի տարածման հետևանքով աշխարհում մոտ 9000 մարդ է մահացել: Նրանց մեծ մասը Գվինեայից, Սիերա-Լեոնեից և Լիբերիայից էին:
Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ «Էբոլա» համաճարակն արդեն նահանջում է: