Արտակարգ ու բարի լուր. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկները փրկել են 5-ամյա օտարերկրացի տղայի կյանքը, ում ծնողները հայտնաբերել էին լողավազանում
Երեկ՝ օգոստոսի 5-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հերթական հրաշքն է տեղի ունեցել։ Ժամը 17:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից «ջրահեղձություն, ասպիրացիոն համախտանիշ, շնչական անբավարարություն վիճակ՝ սիրտ թոքային վերակենդանացումից հետո» ախտորոշմամբ տեղափոխվել է տղա երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ցուցաբերելով մասնագիտական պրոֆեսիոնալիզմ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, սակայն ներկա պահին նրա վիճակը գնահատվում է ծանր-կայուն, կյանքին վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր պետք է մնա բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ գյուղի տներից մեկից, որտեղ հանգստանալիս են եղել, և երեխային հայտնաբերել են լողավազանում, գլխիվայր, ապա կարողացել են շատ արագ տղային դուրս բերել ջրից, ով գտնվել է անգիտակից, կապտած վիճակում, շնչառությունը բացակայել է, իսկ տեղում արդեն ծնողների կողմից կատարվել է սրտի անուղղակի մերսում, արհեստական շնչառություն են տվել, իսկ հետո շտապօգնությունը տեղափոխել է երեխային «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 5 տարեկան է, նա Բելգիայի քաղաքացի է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։