Սաուդյան Արաբիայի արքայազնը կբացի նոր հեռուստաընկերություն
Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալ Վալիդ բին Տալալը հիմնել է պանարաբական «Ալ –Արաբ» հեռուստաընկերությունը:
Այն կհեռարձակվի Բահրեյնից: Կունենա իր 30 թղթակցներն աշխարհի 30 երկրներում:
Իր մասշտաբով այն կմրցակցի վաղուց գործող այնպիսի հեռուսաընկերությունների հետ, ինչպիսիք են «Ալ–Ջազիրան», «Ալ-Արաբիան» և արաբական BBC-ն:
Նոր հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ «Ալ-Արաբ»-ը չի ունենալու որոշակի քաղաքական ուղղվածություն և օբյեկտիվորեն լուսաբանելու է Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից այն կողմ կատարվող իրաարձություններն ու խնդիրները: