Էրդողանի դեմ ահաբեկչություն է կատարվել
Անկարայում այս գիշեր տեղի ժամանակով ժամը 04:00-ին 2 պայթյուն է որոտացել այն շենքերի բակում, որտեղով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղեկցող ավտոշարասյունն էր ընթանում: Այս մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը:
Նշված վայր են ժամանել Թուրքիայի անվտանգության աշխատակիցները, ովքեր նույն վայրում ևս մի քանի պայթուցիկ սարքեր են հայտնաբերել:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Պայթյունից տուժածներ չկան: