Ճապոնիայի հյուսիսում 130 ուղևորներով գնացքն արգելափակվել է ձյան մեջ
Twilight Express ճապոնական գնացքն անցած գիշեր հայտնվել է արգելափակման մեջ՝ տեղացած ձյան պատճառով: Գնացքն ուղևորվել է Սապորո քաղաքից դեպի Օսակա:
Ճանապարհին այն չի կարողացել առաջ ընթանալ, քանի որ հանդիպել է 2 մետրանոց ձյան արգելապատնեշի, ինչի հետևանքով 130 ուղևոր մնացել է գիշերը վագոններում: Գնացքի ջեռուցումը չի անջատվել, իսկ ռեստորանում եղել է բավարար սնունդ և տաք ըմպելիքներ: Առավոտյան հաջողվել է ձյան մաքրման աշխատանքներն ավարտին հասցնել:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Ճապոնիայի հյուսիսում ուժեղ ձյուն է տեղում, երեկվա դրությամբ 30սմ ձյուն է եկել: