Օբաման ավելի մեծ ճնշում է խոստանում Ռուսաստանին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտնոը մտադիր է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը: Բացի այդ, կմեծացվի Կիևին տրվող աջակցությունը:
«Մենք կպահպանենք այդ երկկողմ ուղղությունը և էլ ավելի մեծ ճնշում կգործադրենք Ռուսաստանի նկատմամբ: Կաջակցենք Ուկրաինային և Պուտինին հասկանալ կտանք, որ այդ ուղուց դեռ կարելի է դուրս գալ և իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Օբաման: