Ռուսաստանցիների կարծիքը՝ Պերմյակովի դատավարության մասին
Ռուսաստանցիների մեծամասնությունը (68%) գիտի Գյումրիում իրականացված դաժան սպանության մասին, որի հեղինակը ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովն է, իսկ 32%-ը չգիտի, թե ինչ է կատարվել, գրում է «Коммерсант» թերթը:
Հարցումներն անցկացվել են հունվարի 23-26-ին՝ Ռուսաստանի Դաշնության 46 շրջանների 134 բնակավայրերում:
Հարցմանը մասնակցել է 1600 մարդ, որոնց 48%-ի կարծիքով՝ հետաքննությունը պետք է անցկացնեն և հայ և ռուս քննիչները, 42%-ը գտնում է, որ այն պետք է անցկացնեն ռուս քննիչները, սակայն դատալսումները տեղի ունենան Հայաստանի տարածքում:
Հարցվածների 25%-ի կարծիքով՝ (յուրաքանչյուր 5-րդը) գործով պետք է զբաղվի ռուսական կողմը, իսկ 21%-ի կարծիքով՝ հայկական կողմը: 6%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
37%-ը գտնում է, որ դատավարությունները պետք է վարի հայկական դատարանը, իսկ 21%-ը կրկին դժվարացել է պատասխանել հարցին:
35%-ը վստահ է, որ դատական լսումները պետք է անցկացվեն Ռուսաստանի տարածքում, իսկ 21%-ը դժվարացել է պատասխանել հարցին: