Բրյուսելի և Անտվերպենի միջև տրանսպորտային կապն ընդհատվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով
Բելգիայում Բրյուսելի և Անտվերպեն քաղաքների միջև տրասպորտային կապն այսօր կաթվածահար է եղել՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնել է RTL հեռուստաընկերությունը:
Ըստ այդ հեռուստաընկերության հաղորման՝ Անդվերպեն-Բրյուսել ավտոմայրուղին երկկողմանի փակվել է առավոտյան ժամը 06:00-ին, քանի որ անանուն ահազանգ է ստացվել, որ ճանապարհին գտնվող Carre ակումբում ռումբ է տեղադրված: Այցելուների տարմանումից հետո, խուզարկությունից հետո ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերվել:
Մի քանի ժամ հետո մայրուղին բացվել է, սակայն երթևեկությունը չի կանոնավորվել կիլոմետրերով գոյացած խցանումների պատճառով: