Պուտինը՝ աշխարհի ամենասիրելի մարդկանց վարկանիշային ցուցակի 11-րդ հորիզոնականում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է աշխարհի ամենասիրելի մարդկանց վարկանիշային ցուցակի 11-րդ հորիզոնականում: Հարցումն անցկացրել է Yougov միջազգային հետազոտական ընկերությունը,որին մասնակցել է 25,000 մարդ:
Ցուցակի 1-ին հորիզոնականը զբաղեցրել է միլիարդատեր Բիլ Գեյթսը: Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Եռյակը եզրափակում է չինացի Սի Ցզինպինը:
Կանանց մեջ առաջին հորիզոնականում է հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին: Երկրորդ տեղում է Նոբելյան մրցանակ դափնեկիր Մալալա Յուսաֆզայը, երրորդ տեղում՝ ԱՄն-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: