Շարմ Էլ Շեյխ-Մոսկվա ավիաչվերթի ուղևորուհին մահացել է թռիչքի ժամանակ
Երեկ Շարմ Էլ Շեյխ-Մոսկվա ավիաչվերթի ուղևորուհին մահացել է թռիչքի ընթացքում: Ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Ռոստովի օդանավակայանում:
«Կոգալիմավիա» ավիընկարության ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն անձնակազմը Ռոստովում վայրէջք կատարելու թույլտվություն է ստացել և շտապօգնություն է կանչվել:
Շտապօգնության անձնակազմը սպասել է ինքnաթիռի վայրէջքին, սակայն դրանից հետո բժիշկները հաստատել են, որ ուղևորն արդեն մահացել է: