Պարզվել է Ս. Պետերբուրգի սրճարանում սպանվածների ինքնությունը. երկուսն էլ ադրբեջանցիներ էին
Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգի «Գուրման» սրճարանի փոխհրաձգությունը տեղի է ունեցել ադրբեջանցիների միջև, հաղորդում է ադրբեջանական Apa գործակալությունը:
Սրճարանի սեփականատիրոջ և այցելուի միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում երկուսն էլ զենք էին կիրառել միմյանց դեմ: Սպանվածներից մեկը Վրաստանի Մարնելուի շրջանի բնակիչ, ծագումով ադրբեջանցի, 29-ամյա Վյուսալ Էֆենդիևն էր, մյուսը՝ սրճարանի սեփականատեր, 46-ամյա Նազիմ Սամեդովը:
Փամփուշտներն արձակվել էին ИЖ -79-9 տեսակի հրազենից, որը իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրից 30 մետր հեռավորության վրա գտնվող Իվանովկա գետի ափին:
Ավելի վաղ ադրբեջանականլրատվամիջոցները հաղորդել էին, որ սպանվածներից մեկը վրացի է: