211652_close_icon
views-count1236 դիտում article-date 17:03 02-02-2015

Թմրամիջոց է պատրաստել և իրացրել

Հունվարի 31-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 35 հասցեի մոտից, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Սմբատ Կ.-ին և 1977 թ. ծնված Կարեն Խ.-ին: Անձնական խուզարկությամբ Կարեն Խ.-ի մոտից հայտնաբերվել է 6 մլ ծավալով 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ առկա էր սպիտակավուն պղտոր զանգված: Սմբատ Կ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ իր բնակության վայրում պատրաստել է թմրամիջոցը և հունվարի 31-ին, ժամը 21.30-ին, նշված հասցեի մոտ իրացրել Կարեն Խ.-ին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր