211652_close_icon
views-count1177 դիտում article-date 11:59 06-08-2026

Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվից

Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված. Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի ուղերձում։

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, դատավարական կոլեգիան միայն կհրապարակի այն, ինչը վճռված է։ Մեր վերջին ելույթները շատ յուրահատուկ էին, բավականին արժանի ելույթներ էին։

Թե դատախազության ներկայացուցիչները, թե դատավորը անհմնի կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշնեին, այդ թվում նաև ինձ։ Այդպես էլ չթողեցին իմ ամբողջական խոսքը ներկայացնել, բայց մենք խնդիր չէ, բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է։ Ամենամեծ գնահատականն այս դատարավարությանտվել է պաշտպաններից մեկը, ով առաջին ատյանում հայտարարել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց սերունդների առջև։ Իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավարական կոլեգիային՝ կոչ անելով չպղծել դատարանը։ Նա ասաց, որ այս դատավարությամբ պղծել ենք մեր հաղթանակները։

Ես առաջին ատյանի դատարանում իմ ելույթում նշեցի, որ քաղաքականապես և բարոյապես մեղադրող կողմը և դատավարական կոլեգիան, որ նույն թիմն են, փաստորեն չեն շահել, շահողը եղել ենք մենք։ Մենք արժանի հակահարվածներ էինք տալիս այն փաստարկներին և կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին։ Այստեղ էլ պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը։ Դատավորներն առաջնորդվում են «Մենք ենք որոշողը» սկզբունքով, և անում են այն, ինչ ուզում են։ Բայց սա մեզ համար երկրորդական է, մենք ֆորմալ կողմ ենք ապահովում, որպեսզի հասնենք միջազգային դատարան։ Այնպես որ այս դատավարությունը կարող ենք համարել դատող կողմի համար տապալված»։ Իշխանյանը նաև հայտարարել է, որ լրատվությունը ներկայացվում է մանիպուլացված, իրականությանը չի համապատասխանում. «Ես մեկ–մեկ մտածում եմ՝ ո՞ւր են Հայաստանի «Ազատություն» դադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները։ Բայց Բաքվի դատարանի պատերից ներս մենք նրանց այդպես էլ չտեսանք։

Դեռևս հուլիսի 17–ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որպեսզի դատախազությունը հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հայցը հետ վերցնի և քրեական գործը կարճվի, դա տեղում մերժվել է։

Ես վերջին ելույթում առաջարկեցի, որ դիմեն այն մարդկանց, որոնք որոշում են կայացնում և հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը և որպես ապագային միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն»։ Դավիթ Իշխանյանի խոսքով, պաշտպնական կողմն այդպես էլ չի ստացել ոչ մեղադրական եզրակացությունը, ակտը, ոչ էլ առաջին ատյանի դատավճիռը։

Նմանատիպ նյութեր