Ռամզան Կադիրովը չեչեն ահաբեկչին համոզել է հանձնվել
ՌԴ-ի կազմի մեջ մտնող Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին հաջողվել է հեռախոսազրույցների միջոցով ահաբեկիչներից մեկին՝ Զելիմհան Մագոմադովին, համոզել հանձնվել իրավապահներին:
Զինված տղամարդը Գրոզնիում փորձել է պայթուցիկ գործի դնել, բայց, բարեբախտաբար, փոշմանել է: «Վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել: Պայթյունը զոհերի կհանգեցներ: Մեզ հաջողվեց օպերատիվորեն իմանալ նրա հեռախոսահամարը: Ես կապնվեցի նրա հետ, շատ բարդ բանակցություններ վարեցի, մինչեւ որ համոզվեց ետ կանգնել իր քայլից եւ հանձնվել»,-պատմել է Կադիրովը: