Երկիր մոլորակը երկրորդ Լուսին ունի
Ըստ աստղագետների նոր եզրահանգման՝ Լուսինը Երկիր մոլորակի միակ արբանյակը չէ: Մասնագետների խոսքով՝ մեր մոլորակի մյուս՝ բնական արբանյակը Կրուիտնի անունը ստացած երկնաքարն է:
Այն հայտնաբերվել է1986 թվականին: Երկնային մարմնի առանձնահատկությունն այն է, որ Երկիր մոլորակի շուրջը մեկ պտույտն իրականացնում է 789 տարում: Ընդ որում, երկնաքարը հատում է ոչ միայն Երկրի, այլեւ Մարսի եւ Վեներայի ուղեծրերը:
Երկրից Կրուիտնիի նվազագույն հեռավորությունը 30 միլիոն կիլոմետր է, ինչը 30 անգամ գերազանցում է Լուսնի հեռավորությունը:
Մասնագետների կանխատեսումներով՝ երկնաքարի հետ բախում տեղի չի ունենա, թեեւ Կրուիտնին Երկրից նվազագույն հեռավորության վրա կգտնվի 2 000 տարի հետո:
Աստղագետների խոսքով՝ 7899 տարի հետո երկնաքարը չափազանց մոտ կգտնվի Վեներային, որն էլ «կձգի» երկնաքարը եւ կդարձնի այն իր նոր արբանյակը: