Թուրքիան և Սաուդյան Արաբիան կաջակցեն սիրիական ընդդիմությանը
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը և Թուրքիայի նախագահ Թեջեպ Թաիբ Էրդողանը համաձայնության են եկել սիրիական ընդդիմությանը օժանադակությունը մեծացնելու հարցում: Բացի Սիրիայի ճգնաժամից, երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Իրաքում, Պաղեստինում, Եգիպտոսում և Եմենում:
Կողմերը նշել են, որ կրոնական տարաձայնությունները բացասաբար են ազդում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
Նշենք, որ Էրդողանը պաշտոնական այցով փետրվարի 28-ին Սաուդյան Արաբիայի է մեկնել: Նա մարտի 1-ին ուխտագնացության է գնացել Մեքքայում գտնվող Մասջիդ ալ-Հարամ մզկիթ:
Այցելության պաշտոնական մասի հանդիպումները տեղի են ունեցել Էր-Ռիադում:
Կողմերը բանակցել են նաև երկու երկրների համագործակցությանը վերաբերող՝ տնտեսության, անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ: