ԱՄՆ-ում 4 միլիոն դոլար արժողությամբ ոսկի են գողացել
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում զինված գողերը բեռնատար ավտոմեքենայի մեջից գողացել են ոսկյա սալիկներ՝ 4 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին հայտնել են տեղական շերիֆի գրասենյակից:
Transvalue Inc. ընկերության բեռնատարը տեղափոխել է թանկարժեք բեռը Ֆլորիդա նահանգից դեպի Մասաչուսեց: Ճանապարհին մեքենան անսարքության պատճառով կանգ է առել մայթեզրի մոտ: 3 զինված տղամարդիկ մոտեցել են նրանց, կապել են ձեռքերը և տարել են մոտակա անտառ: Հետո հանցագործները վերցրել են ոսկին և անհետացել են դեպքի վայրից: Գողերին հայտնաբերելու գործում միացել է նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: