Կոստրոմայում սոցցանցի օգտատերին տուգանել են սվաստիկայի համար
Կոստրոմայում դատարանը տուգանել է մի աղջկա, ով իր սոցցանցի էջում հրապարակել է սվաստիկայի սիմվոլը:
2015թ-ի փետրվարի վերջին Կոստրոմայի շրջանային դատարանը վերանայել է աղջկա դեմ վարչական իրավախտման մասին գործը, ով ազատորեն հրապարակել է սոցցանցի իր էջում նացիստական սիմվոլիկայով նկար:
Հայտնի է, որ 2014թ-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո, աղջիկն ամբողջությամբ փոխել էր նացիստական սիմվոլիկայի նկատմամաբ իր տեսակետներն ու համոզմունքները:
Նա ընդունել է իր կողմից հանցանք կատարելու մեղքը:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել նացիստական և ծայրահեղական ատրիբուտներ կամ սիմվոլիկաներ քարոզելու և հրապարակելու համար և տուգանել է նրան 1000 ռուբլու չափով: