Կուբայում մահացել է Ֆիդել Կաստրոյի նախկին սիրեցյալը
Կուբայի մայրաքաղաք Հավանայում 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նախկին սիրեցյալը՝ Նատալիա Ռեվուելտա Կլեուսը:
Ըստ լրատվամիջոցների՝ նա տառապել է թոքերի շրչառական հիվանդությամբ և մեկ շաբաթ գտնվել է Հավանայի հիվանդանոցներից մեկում:
1950-ական թվականներին Կաստրոյին աջակցելու համար նա վաճառել է իր թանկարժեք իրերը և փոխանցել հեղափոխականներին:
Ռեվուելտան առաջին անգամ Կաստրոյին հանդիպել է 1952թ-ին: 1956թ-ին նրանք Ալինա անունով աղջիկ են ունեցել, ով հետագայում դարձել է Կուբայի իշխանությունների մոլի հակառակորդը:
Հայտնի է նաև, որ նրանց աղջիկը 1993թ-ին տեղափոխվել է ԱՄՆ և այժմ ապրում է Մայամիում: