211652_close_icon
views-count2014 դիտում article-date 10:12 03-03-2015

Երկրաշարժ` Իրանի տարածքում

Սույն թվականի մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ հարավ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.400 և արևելյան երկայնության 46.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան:

Նմանատիպ նյութեր