«Նորմանդական քառյակ»-ի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել
Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում` հակամարտության այն 10 թեժ կետում, որտեղ հրադադարի խախտումներ են գրանցվել:
Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդը, Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն նաև պայմանավորվել են հրադադարի ռեժիմը խախտելու ԵԱՀԿ ամենօրյա զեկույց ներկայացնելու անհրաժեշտության մասին, որը կուղարկվի "Նորմանդական քառյակի" երկրների արտգործնախարարություններ:
Բացի դրանից, քննարկվել է Դոնբասին միջազգային օգնության տրամադրելու հարցը: