Լոս Անջելեսի ոստիկանության վարչության պետը սատարել է նախօրեին սևամորթ անօթևանին սպանած ոստիկաններին
Լոս Անջելեսի ոստիկանության վարչության պետը Չարի Բեկը սատարել է իր ենթականերին, որոնք նախօրեին սպանել են սևամորթ անօթևանի: Նրա խոսքով մահվանից առաջ տղամարդը փորձել է իրավապահներց խլել տաբելային զենքը, հայտնում է BBC-ն:
Ինտերնետում հայտնված տեսանյութը բուռն քննարկումներ է առաջացրել սոցկայքերում, որոնց օգտատերերը մեղադրում էին ոստիկաններին չափազանց շատ ուժ գործադրելու համար:
Բեքի խոսքով, սպաներից 2-ի վրա տեսախցիկ է ամրացված եղել: Նա կոչ է արել մեկնաբաններին ենթադրություններով չդատապարտել ոստիկաններին մինչև հետաքննության ավարտը: