Կամչատկայում հզոր ցիկլոն է մոլեգնում
Կամչատկայում հզոր ցիկլոն է մոլեգնում, որն առաջինը զգացել են թերակղզու հարավի բնակիչները: Այստեղ ձյունաթափ է սկսվել, որն ուղեկցվել է փոթորիկով:
Ձնաբքի պատճառով դպրոցները փակվել են, իսկ վարորդներին խորհուրդ է տրվել ղեկին նստել խիստ անհրաժեշտության դեպքում: Լեռնային շրջաններում ձնահյուսի սպառնալիքն ավելացել է:
Մարտի 5-ին թերակղզուն կմոտենա նոր ձյունամրրիկ: