211652_close_icon
views-count1733 դիտում article-date 22:57 03-03-2015

Աշտարակի տաքսու վարորդները իրենց հարցադրումները ներկայացրին մարզպետին

Մարտի 2-ին Արագածոտնի մարզպետարան էին ժամանել Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները: Նրանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ լսեց ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տաքսու վարորդների անհամաձայնության մասին: Մարզպետը տվեց համապատասխան պարզաբանումներ եւ առավել մանրամասն քննարկումների համար պայմանավորվեց հրավիրել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետներին: Խոստացված հադիպումը կայացավ երեկոյան ժամը 17.30-ին, մարզպետարանի դահլիճում: Ավելի քան 100 տաքսու վարորդի հետ հանդիպեցին մարզպետը, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը եւ տրանսպորտային տեսչության պետ Արման Միրիջանյանը: Նախարարության պաշտոնյաները մանրակրկիտ ներկայացրին տաքսամոտորային երթեւեկության կարգում եղած փոփոխությունները եւ լսեցին այդ առումով տաքսու վարորդների մոտեցումը: Այն հիմնականում վերաբերում էր հաշվիչների տեղադրմանը, ինչը որ վարորդների կողմից ընդունելի չէր: Լսելով բոլոր ներկաների կարծիքը եւ նրանց կողմից արված առաջարկությունները, մարզպետը եւ նախարարության պաշտոնյաները խոստացան այն ամբողջությամբ ներկայացնել ղեկավարությանը, եւ կկատարվի անհրաժեշտ քննարկում:

Նմանատիպ նյութեր