211652_close_icon
views-count2410 դիտում article-date 10:04 27-06-2026

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ խճաքարով բարձված «FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա․ վարորդը տեղում բուժօգնություն է ստացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում խճաքարով բարձված «FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հարություն Փենինյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր