Հայտնաբերվել է մի ձկնորս, որը 66 օր անցկացրել է բաց ծովում
Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ գերմանական հեղուկանավը հայտնաբերել է մի ձկնորսի, որը 66 օր անցկացրել է բաց ծովում:
37-ամյա ձկնորսը այդ ընթացքում կերել է հում ձուկ և խմել է անձրևաջուր:
Նրա նավակը խորտակվել է, ուստի 2 ամիս նա անցկացրել է նավի կմախքի վրա: Ձկնորսն անհետացել էր հունվարի 23-ին: 10 օր տևած որոնողական աշխատանքներն ապարդյուն են եղել:
Այժմ տղամարդը հիվանդանոցում է` նրա մոտ ախտորոշվել է ընդամենը ուսի վնասվածք: