Պենտագոնը փորձարկել է ԱՄՆ զինանոցի հակաբունկերային ամենախոշոր ավիառումբը
Պենտագոնը փորձարկել է Միացյալ Նահանգների զինանոցի հակաբունկերային ամենախոշոր ավիառումբը, հայտնում է Wall Street Journal-ը` վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների:
Արդիականացված սարքավորման փորձարկումը նախաձեռնվել էր Իրանի ու միջազգային վեցյալի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում բանակցությունների տապալման դեպքում, որին կհաջորդեր Իրանում ռազմական գործողություններ իրականացնելու Վաշինգտոնի որոշումը:
Հակաբունկերային ռումբը կարող է ոչնչացնել կամ շարքից դուրս բերել Իրանի միջուկային ցանկացած օբյեկտ:
Նշվում է, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունում մշտապես հետևում են իրավիճակին:
Նոր զենքի մշակումը սկսվել է Թեհրանի հետ բանակցությունների վերջին փուլից ամիսներ առաջ, իսկ վերջին փորձարկումը իրականացվել է հունվարի կեսերին Միսուրի նահանգի գաղտնի ռազմակայանում:
Նշենք, որ հակաբունկերային ռումբը կշռում է շուրջ 14 տոննա: Պենտագոնը 20 միավոր նման զենք արտադրելու համար ծախսել է 300 մլն դոլար: Ի դեպ այդ ռումբը նախորդներից քաշով ծանր է և ավելի ավերիչ ուժ ունի: