Հայաստանը ցնցած Վանաձորում մահաբեր երկաթե կամուրջն ապամոնտաժելուց հետո ինչո՞ւ Մասիսի մեծն քաղաքապետին չի մտահոգում Սիփանիկ գյուղում էլ ավելի վտանգավոր կամրջի հիմնանորոգումը. էստեղ են ասում՝ Դավիթ Համբարձումյան, ականջդ կանչի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին օրերին հանրապետությունը ցնցվեց Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Փամբակ գետում հրաշք քույրերի ողբերգական դեպքից, երբ Փամբակ գետի վրայով դեռ սովետական տարիներին եղած երկաթե խողովակն օգտագործվում էր իբրև կամուրջ, որը վանաձորցիների կողմից ստացել էր «մահվան կամուրջ» անունը։ Ու այդ ողբերգական դեպքից հետո ապամոնտաժվեց այն, սակայն հանրապետությունում կան բազմաթիվ կամուրջներ, որոնք ավելի լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար, ու պատասխանատուները պետք է մարզպետների մակարդակով իրենց մարզերում երբեմն շրջայց կատարեն, հայտնաբերեն նման մահաբեր կամուրջները ու խնդիրները լուծեն, որպեսզի նոր ողբերգություններ տեղի չունենան։
Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հսկայական գումարներ է ներդրել ոչ միայն ճանապարհաշինության ոլորտում, այլ նաև նորոգվել ու հիմնանորոգվել են, որոշ տեղերում էլ կառուցվել են նոր կամուրջներ։
Երբ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարը Դավիթ Համբարձումյանն էր, Մասիսի տարածաշրջանում մի քանի կամուրջներ թե՛ իր, թե՛ ՀՀ կառավարության միջամտության արդյունքում հիմնանորոգվել են։
Այս օրերին վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Մասիս խոշորացված համայնքի Սիփանիկ բնակավայրի կամրջի վրա, որի հիմնանորոգումը դրված է Մասիսի ներկայիս քաղաքապետ Նորայր Հակոբյանի վրա։ Սակայն տևական ժամանակ է, չգիտես ինչու, աշխատանքները տեղում կաղում են, անվտանգության ու մի նորմ պահպանված չէ, չկան նախազգուշացնող նշաններ, այդ թվում լուսային փարոսիկներ, և հեռու տնից-տեղից, այդ կամուրջը կարող է պատուհաս դառնալ վարորդների համար:
Թե ինչ է մտածում այդ ուղղությամբ Մասիսի մեծն քաղաքապետ Ն. Հակոբյանը, երևի միայն իրեն է հայտնի։ Իսկ եթե քաղաքապետ մնար Դ. Համբարձումյանը, այս խնդրին այսօր մենք չէինք անդրադառնա, որի մասին օրեր շարունակ ահազանգեր էինք ստանում բնակիչներից ու վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Ն. Հակոբյանի հասցեին՝ ասելով. «Ինչու է նա քար անտարբերություն ցուցաբերում կամրջի աշխատանքները արագ ավարտին հասցնելու գործում, իսկ մինչ ավարտը պիտի պահպանվեն անվտանգության բոլոր պահանջները։ Հիմա որ էս կամրջից գիշերը, ու չկա երաշխիք, որ անգամ լույսով մեքենաներ չեն հայտնվի գետում, այդ ժամանակ իր անգործության հետևանքով ինչ պատասխան է տալու տուժածներին Ն. Հակոբյանը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։