Եմենում Սաուդյան Արաբիայի ռբակոծությունների դեմ ցույցերը շարունակվում են
Եմենում Սաուդյան Արաբիայի ռբակոծությունների դեմ ցույցերը շարունակվում են: Սանայի փողոցներ դուրս եկած հազարավոր մարդիկ`մասնավորապես նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցները, ընդգծել են, որ չեն կիսում հուսիների գաղափարները, իսկ արտասահմանի ռազմական միջամտությունը համարում են անընդունելի:
Եմենում ստեղծված իրավիճակից օգտվել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները. Հինգշաբթի նրանք գրավել են Մուկալա քաղաքի խոշորագույն ռազմակայանը: Հարձակվել են պետհաստատությունների և բանկերի վրա, ինչպես նաև բանտից ազատ են արձակել ավելի քան 150 կալանավորի, այդ թվում` համախոհներին: