Ֆիլիպիններում թայֆունի սպառնալիքի պատճառով տարհանվել է 20 հազար մարդ
Ֆիլիպինների իշխանությունները «Մայսակ» թայֆունի սպառնալիքի պատճառով Լուսոնա կղզուց տարհանել են ավելի քան 20 հազար բնակչի:
Օդերևութաբանների կանխատեսումներով, թայֆունը կղզու արևելյան ափերին կհասնի կիրակի:
Հիշեցնենք, որ 2013թ-ին «Հայան» թայֆունի զոհ է դարձել 7 հազար ֆիլիպինցի: