«Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքում հին պարթևական քաղաք են ոչնչացրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրեթե հողին են հավասարեցրել իրաքյան հնագույն Հաթրա քաղաքը, որը հարուստ էր պարթևական ժամանակաշրջանի հուշարձաններով, հաղորդել է Associated Presse-ը:
Զենքի միջոցով ահաբեկիչները ոչնչացրել են քաղաքից մնացած կիսավեր մշակութային հուշարձանները:
Հաթրան ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում՝ իր բացառիկ հելլենիստական և հունահռոմեական ավանդույթնեի ու ճարտարապետական յուրահատուկ կոթողների շնորհիվ, որոնք ներառում էին հելլենիստական դարաշրջանի տարրեր ու հունահռոմեական ավանդույթներ: