Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն կհանդիպեն Պանամայում
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն կհանդիպեն Պանամայում: Դա կլինի առաջին հանդիպումը 2014 թ-ի դեկտեմբերին երկու երկրների միջև հարաբերությունների վերակարգավորման պատրաստակամության մասին արած նրանց հայտարարությունից հետո, գրում է Deutsche Welle-ը:
Դեռևս հայտնի չէ նրանց հանդիպման օրը: Հանդիպումը տեղի կունենա Ամերիկայի երկրների գագաթաժողովի շրջանակներում, որը կայանալու է ապրիլի առաջին կեսին:
Կուբայի իշխանություններն ու ժողովուրդը պահանջում են ԱՄՆ-ի ղեկավարությունից հանել իրենց երկրի անունը ԱՄՆ-ի՝ ահաբեկչությանը նպաստող երկրների ցուցակից: Բացի այդ, Հավանան ձգտում է հասնել էմբարգոյի վերացմանը, որը Միացյալ Նահանգները սահմանել է 1962 թվականին: