211652_close_icon
views-count981 դիտում article-date 18:42 05-05-2015

Մեքսիկայում 9 մարդու մարմին է գտնվել

Մեքսիկայի Վերակրուս նահանգում ոստիկաններն ավտոճանապարհի հարեւանությամբ հայտնաբերել են 6 մարդու մարմիններ: Ավելի ուշ ճանապարհամերձ հատվածում գտնվել են եւս 3 մարմիններ, որոնք փաթաթված են եղել պոլիէթիլենային տոպրակների մեջ: Վերակրուս նահանգը դարձել է թմրավաճառների երկու խոշոր խմբավորումների «կռվի դաշտը»: Խմբավորումները փորձում են իրենց ձեռքը վերցնել այդ նահանգում տեղի ունեցող թմրանյութերի շրջանառությունը: Ոստիկանության տվյալներով՝ սպանվածները հենց այդ հակամարտության զոհեր են: Օրեր առաջ էլ եւս 7 հոգու մարմին էր հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ նրանք կապված են եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ:

Նմանատիպ նյութեր