211652_close_icon
views-count3238 դիտում article-date 22:12 05-07-2026

Առեղծվածային ու ողբերգական դեպք Վանաձորում. շտապօգնության բժիշկները և պարեկները Տարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել տղամարդու մարմին

Այսօր՝ հուլիսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի և վարչության պետի տեղակալ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարջության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասից՝ կենդանու կողմից հոշոտված վիճակում։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 65 տարեկան է և նրան հոշոտված հայտնաբերել են անասնագոմերից մեկի տարածքում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր