Նյու-Յորքում 3 ամսում 3 ոստիկան է սպանվել
Նյու-Յորքում 3 օր առաջ հրազենային վնասվածք ստացած ոստիկանը մահացել է: Նա 3-րդ ոստիկանն է, որը սպանվել է վերջին 3 ամսվա ընթացքում:
25-ամյա Բրայան Մուրը վիրավորվել էր այն ժամանակ, երբ Կունիս շրջանում փորձել էր հարցաքննել կասկածյալին:
Դեպքից հետո ոստիկանները հայտնաբերել եւ ձերբակալել են կասկածյալին, որի հանդեպ մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցվել: