211652_close_icon
views-count1243 դիտում article-date 15:27 15-09-2026

Արտառոց դեպք՝ Երևանում․ տարադրամի փոխանակման կետում 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100-դոլարանոց թվով 9 թղթադրամ․ նրան ռուսական համարանիշներով «Nissan»-ով տեղափոխել են ոստիկանություն ու ձերբակալել

Սեպտեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գործող տարադրամի կետում մի տարեց տղամարդ փորձել է փոխանակել 9 հատ 100 ԱՄՆ դոլար, որոնք կեղծ են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Արդեն տեղում՝ Անդրանիկի 40/5 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 25-ամյա Աշոտ Պ․-ն հայտնել է, որ փոխանակման նպատակով ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, որոնցից 9 հատ 100 ԱՄՆ դոլար թղթադրամները ստուգման արդյունքում պարզվել է, որ կեղծ են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու կամ իրացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սեյրան Ս․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին՝ իր վարած «Nissan» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով հանդերձ, որտեղ ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր